Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների գլխավոր արդյունքը պետք է դառնա Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ամերիկյան New York Magazine ամսագրին տված հարցազրույցում:
«Գլխավոր մրցանակը ոչ թե հրադադարն է, այլ Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը, որի պայմաններում այս մշտական ագրեսիան չի լինի։ Հնարավոր է՝ կա մի ճանապարհ, որի դեպքում մարդիկ կկարողանան հանգիստ ապրել և միմյանց հետ բիզնեսով զբաղվել»,– հայտարարել է Քուշները։
Նա նաև պատմել է, որ փորձել է համոզել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ կենտրոնանալ հակամարտության ավարտից հետո երկրի տնտեսական հեռանկարների վրա։