Բաքվում պահվող հայերին չազատելու դեպքում Ադրբեջանի համար հետևանքներ պետք է լինեն. Ջարեդ Գենսեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ջարեդ Գենսերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին՝ դրանք որակելով էթնիկ զտում:
Նա նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը և քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար:
Ջարեդ Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը աշխարհում քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին աջակցելու վերաբերյալ, հավելել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ ցույց տալու, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանը քայլեր չձեռնարկի պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ:
29 Ապրիլ, 2025 21:24
300