Կոտայքում «Միցուբիշի»-ն «Բեկոն»-ի մոտ բախվել է կայանված «Տոյոտա»-ին, առաջ ընթացել, կողաշրջվել․ կա վիրավnր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտ, բախվել են Mitsubishi և Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Բախման հետևանքով էլ Mitsubishi-ն կողաշրջվել է, կոտրվել է նաև Mitsubishi-ի առջևի անվահեծաններից մեկը։
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Toyota-ն ճանապարհի թույլատրելի հատվածում եղել է կայանված, երբ Mitsubishi-ն դեպի Երևան ընթանալիս բախվել է Toyota-ին, մոտ 20 մետր առաջ գնացել և կողաշրջվել։
24 Նոյեմբեր, 2026 16:00
52