Աթոյան փողոցում բախվել են մեքենաներ. կա 1 զnհ, 1 վիրավnր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ըստ սկզբնաղբյուրի՝ մինչ քննչական խումբը դեպքի վայրում աշխատել է, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Բախման հետևանքով «ՎԱԶ 2107» -ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել Աթոյան փողոցում գործող շինանյութի խանութ՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
23 Նոյեմբեր, 2026 11:05
52