Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը պատերազմում է տեղեկատվական դաշտում, որտեղ, նրա խոսքով, լրագրողներն առավելապես տուժում են։
«Այսօր աշխարհում իրավիճակը շատ անհանգիստ է, այսօր մենք պատերազմում ենք։ Բայց առայժմ պատերազմում ենք տեղեկատվական դաշտում՝ զանգվածային լրատվության միջոցներում։ Ես հաճախ եմ ասում՝ փառք Աստծո, որ դա առայժմ տեղի է ունենում լրատվամիջոցներում և չի վերածվում այնպիսի հակամարտությունների, ինչպիսին այսօր տեղի է ունենում Ուկրաինայում», - նրա խոսքերը մեջբերում է БелТА գործակալությունը։
«Ուստի առայժմ պատերազմում ենք լրատվամիջոցներում։ Գուցե այս պատերազմը բարեհաջող ավարտվի, և այն ինչ-որ կերպ աստիճանաբար մարի։ Եթե մենք պատերազմենք միայն լրատվամիջոցներում, դա դեռևս քիչ թե շատ տանելի է։ Բայց ձեզ բաժին է հասնում այդ ամենի ծանրությունը՝ լրագրողներիդ», - հայտարարել է Բելառուսի առաջնորդը։