Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վիտեբսկի մարզի Վերխնեդվինսկի շրջանում կամավորական ջոկատի մարզումներին այցելության ժամանակ անձամբ ցուցադրել է ձեռնամարտի հնարք։

«Ես ուշադիր հետևում էի մարզմանը։ Պետք է նրանց սովորեցնեք, թե ինչպես պաշտպանվել դանակով ներքևից վերև ուղղված հարվածից։ Եթե մեկը աջ ձեռքով ներքևից հարվածում է, դուք բռնում եք նրա ձեռքը, ոլորում, և վերջ»,- ասել է Լուկաշենկոն՝ հնարքը ցուցադրելով կամավորներից մեկի վրա։

Տեսանյութը հրապարակել է «Пул первого»  Telegram-ալիքը, որը մոտ է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։

Լուկաշենկոյի խոսքով՝ այդ հնարքն իրեն սովորեցրել են դեռ մանկության տարիներին։

«Սա առաջին հնարքն էր, որ ինձ ցույց տվեցին դեռ գյուղում։ Սամբոյով զբաղվող մի մարդ ոլորեց ձեռքս, ապա այսպես առաջ նետեց ինձ՝ ցավեցնելով ուսս։ Այդ պատճառով էլ մինչ օրս հիշում եմ այն»,- պատմել է Բելառուսի նախագահը։

92