Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է մեղադրանքներին, թե Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման դրույթը հանվում է Սահմանադրությունից:

«Ես ինքս նման դրույթ չեմ տեսել Սահմանադրության մեջ: Ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ կապը Անխության հռչակագիրը հանելու հետ է: Այստեղ պետք է մի կարևոր հանգամանք շեշտադրել. խոսքը Սահմանադրական դատարանի որոշման մասին է, որը նշել է, որ այդ նպատակը չի հանդիսացել գործող Սահմանադրության նախաբանում ինքնուրույն ամրագրված սահմանադրական պարտականություն: Այսինքն՝ այստեղ էլ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մեզ մեղադրում են Սահմանադրությունից ինչ-որ մի բան հանելու համար, որն այսպես թե այնպես չի էլ եղել Սահմանադրության մեջ:

Նույնն էլ վերաբերում է զինանշանին և դրոշին. մեզ մեղադրում են, թե հրաժարվում ենք գործող զինանշանից: Մենք սահմանել ենք, որ միայն հանրաքվեով է հնարավոր փոխել դրոշի և զինանշանի նկարագրությունը»,- մանրամասնել է Գալյանը: 

153