Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանին է վստահել կանանց բասկետբոլի 2027 թվականի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի և 2028 թվականի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի անցկացման իրավունքը։
Կանանց Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 6–11-ը Երևանում։ Եվրոպական տարբեր երկրների պատանեկան հավաքականները Հայաստանի մայրաքաղաքում կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար։
2028 թվականին Երևանը կհյուրընկալի նաև կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մասնակիցներին։ Եվրոպական երկրների երիտասարդական հավաքականները կպայքարեն ինչպես չեմպիոնական տիտղոսի, այնպես էլ A դիվիզիոնի ուղեգրերի համար։
Այսպիսով, 2025 և 2026 թվականներին Եվրոպայի առաջնություններ հյուրընկալելուց հետո Հայաստանը կշարունակի միջազգային մրցաշարերի կազմակերպման շարքը նաև 2027 և 2028 թվականներին՝ չորս տարի անընդմեջ հյուրընկալելով բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ։