Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կամավորների կոալիցիայի» առաջնորդների հետ խորհրդակցությունների ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինային աջակցելու համար ծախսվող միլիարդավոր դոլարներն ավելի նպատակահարմար կլիներ ներդնել սեփական տնտեսություններում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։
«Ինչպես ընդգծել է նախագահ Թրամփը «կամավորների կոալիցիայի» առաջնորդների հետ քննարկման ընթացքում, այս պատերազմի վրա ներկայումս ծախսվող հարյուրավոր միլիարդավոր դոլարները փոխարենը կարելի էր ներդնել մեր տնտեսություններում՝ աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական աճը խթանելու, էներգակիրների գները նվազեցնելու և ենթակառուցվածքներն ամրապնդելու համար»,- գրել է Քուշները X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը Բեռլինում նիստ անցկացնող «կամավորների կոալիցիայի» մասնակիցների հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել նրանց համաձայնության գալ Կրեմլի հետ, որպեսզի Ուկրաինային տրամադրվող միջոցներն ուղղեն սեփական կարիքներին։