Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ից, դադարեցվել է
Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան, Քուչակ, Հովհաննիսյան, Իսահակյան, Սայաթ-Նովայի, Նարեկացու, Վարուժանի, Բրյուսովի, Չարենցի, Դուրյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Թամրուչիի, Սաֆարյան, Ալմա-Աթայի, Առինջ բնակավայրի Դուրյան 1-ից 15-րդ փողոցների, նշված փողոցների նրբանցքների, Տերյան 1-ից 7-րդ փողոցների, Տերյան փողոցի թիվ 9, 9/1 բազմաբնակարան շենքերի, Մ.Մկրտչյան 1-ից 7-րդ փողոցների, նշված փողոցների նրբանցքների, Խ.Աբովյան, Պ.Սևակի, Տանձանոցի, Սամսոնի Դուս փողոցների, Պ.Սևակ թաղամասի թիվ 17, 20, Աճառյան փողոցի 42/5, Թումանյան փողոցի 46/2, Ալմա-Աթայի թիվ 5 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։