Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները New York Magazine-ին տված հարցազրույցում պատմել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին պարտիզանական շարժմանը մասնակցած իր պապի մասին արխիվային փաստաթղթի վերաբերյալ։

Պարբերականի հաղորդմամբ՝ Կրեմլում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Քուշներին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ցույց է տվել պետական արխիվներից մի փաստաթուղթ, որտեղ մանրամասն նկարագրված էր Հոլոքոստի տարիներին Քուշների պապի մասնակցությունը պարտիզանական դիմադրությանը։

Քուշները պարբերականին հայտնել է, որ Պուտինի այդ ժեստը համարել է «նուրբ ակնարկ», որի նպատակն էր հիշեցնել, որ «Ռուսաստանը եղել է Ամերիկայի դաշնակիցը նացիստների դեմ պայքարում»։

Ավելի վաղ БелТА գործակալությանը Նովոգրուդոկի երկրագիտական թանգարանից հայտնել էին, որ Քուշներն իր հոր՝ Չարլզ Քուշների հետ Բելառուս էր այցելել 1989 թվականին։ Նրանք եղել են Նովոգրուդոկում, որտեղ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործել է Տուվիա Բելսկու պարտիզանական ջոկատը, որը հրեաներին փրկել է ոչնչացումից։

Նշվում էր, որ Քուշների պապը ծագումով Լեհաստանից է եղել, իսկ նրա տատը՝ Ռայա Քուշները, պատերազմի տարիներին ապրել է Բելառուսում և հայտնվել Նովոգրուդոկի գետտոյում։

1943 թվականի սեպտեմբերի 26-ին Ռայա Քուշներն իր համակալանավորների հետ մասնակցել է պատերազմի պատմության մեջ ամենազանգվածային փախուստին, իսկ ավելի ուշ՝ պարտիզանական ջոկատում, ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ։

148