Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բանակցություններ է վարել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ։ Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Այս մասին X սոցիալական ցանցում, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Axios հարթակի և Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի թղթակից Բարաք Ռավիդը։

Կատարի վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը։

Ավելի վաղ Կատարի վարչապետի հետ հանդիպել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մեկնարկել էին ԱՄՆ-ի և Կատարի միջև երկկողմ հարցերին՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում, նվիրված ռազմավարական երկխոսության ութերորդ փուլը։

 

 

138