Turkish Airlines-ի օդաչուն մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Turkish Airlines-ի կապիտանը մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ, իսկ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորքում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչ Յահյա Ուստյունը։
Նշվում է, որ 59-ամյա օդաչու Իլչեխին Փեհլիվանը կորցրել է գիտակցությունը Սիեթլից Ստամբուլ թռչող Airbus 350 ինքնաթիռի թռիչքի ժամանակ։
«Երբ առաջին բժշկական միջամտությունը արդյունք չտվեց, ինքնաթիռի անձնակազմը որոշեց շտապ վայրէջք կատարել, բայց մեր կապիտանը մահացավ մինչև վայրէջք կատարելը», - ասել է Ուստյունը։
Ավիաընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ մահացածը ավիացիոն բժշկական կենտրոնում պարբերաբար բուժզննում է անցել, առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։
09 Հոկտեմբեր, 2024 19:03
2322
Turkish Airlines-ը չեղարկել է դեպի Մոսկվա չվերթերը
26 Մայիս, 2025 15:09
S7 Airlines-ի ինքնաթիռը Ղազախստանի երկնքում վտանգի ազդանշան է տվել
19 Հոկտեմբեր, 2026 12:01
Ինքնաթիռը Եվրոպայի երկնքում առևանգման մասին ազդանշան է ուղարկել
13 Հոկտեմբեր, 2026 17:36
Turkish Airlines-ը չեղարկել է դեպի Մոսկվա չվերթերը
26 Մայիս, 2025 15:09
Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս
23 Օգոստոս, 2026 23:12
Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենային․ կան զոհեր
23 Մարտ, 2026 12:21
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
02 Մարտ, 2026 17:46