Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին՝ գիշերը և առավոտյան, սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ի ցերեկը, 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին առանձին շրջաններոում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6, 26-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։
25 Նոյեմբեր, 2026 13:34
41