Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սահմանադրության առաջարկվող նոր բարեփոխումներով զգալի առավելություններ կունենա նաև ԱԺ-ում հայտնվող ընդդիմությունը:
«Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ ընդդիմությունը եթե չի ձևավորում մեծամասնություն, նախատեսված է հնարավորություն կայուն մեծամասնության կարգավորման:
«Ընդդիմության համար նաև երաշխավորել ենք կայուն փոքրամասնություն նոր Սահմանադրությամբ, այսինքն՝ եթե մի ուժի հաջողվի հավաքել 2/3-ից ավել ձայն, ընդդիմությունը պետք է այնքան ավել մանդատ ստանա, որ կարողանա ապահովել 1/3:
Ամենակարևոր գործիքները ընդդիմության համար քննիչ հանձնաժողովներն են:
Քննիչ հանձնաժողովներ ստեղծելու իրական հնարավորություն ունի այլևս ընդդիմությանը, նոր Սահմանադրությամբ դա երաշխավորվում է և սա լավագույն գորիքակազմն է, որովհետև ընդդիմությունը կկարողանա անվստահություն հայտնել նախարարին, փոխվարչապետին և այլն»,- ասել է Գալյանը: