Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հյուսիսային Կորեան պահանջել է փակել Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը և Շվեյցարիայի ներկայացուցիչ Սիլվան Ասթիեին հայտարարել անցանկալի անձ։

Նրան հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։

Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունվել է ի պատասխան Վոնսան քաղաքում գործող «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարի նկատմամբ Շվեյցարիայի սահմանած պատժամիջոցների։ Փհենյանը Բեռնի գործողությունները որակել է որպես թշնամական քայլ և մեղադրել ինքնիշխան գործերին միջամտելու մեջ։

Հոկտեմբերի 29-ին Շվեյցարիան պաշտոնապես դիվանագիտական գրասենյակ էր բացել Փհենյանում։

17