Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումն ապահովված է ֆինանսավորմամբ մինչև հունվարի վերջ։

«Մինչև հունվարի վերջ, ըստ էության, ֆինանսավորումն արդեն հատկացվել է»,- ասել է նա New York Post պարբերականին տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ 2027 թվականի հունվարի սկզբին Կոնգրեսի վերահսկողությունն ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությանը փոխանցվելուց հետո Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու իր հնարավորությունները կարող են սահմանափակվել։

Թրամփը պնդել է, որ այս պահին ԱՄՆ-ն «լիակատար հաղթանակ» է տանում Իրանի նկատմամբ։ Միաժամանակ, նա մտահոգություն է հայտնել, որ դեմոկրատները կարող են այդ հաղթանակը վերածել պարտության։

 

90