Պատիվ ունեցա հանդիպելու Ջեյ Ջեյքոբսի հետ, քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգի իրագործումը․ Մկրտչյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքի իր կեցավայրում հանդիպել է Դեմոկրատական կոմիտեի նախագահի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է դեսպան Նարեկ Մկրտչյանը։
«Պատիվ ունեցա հանդիպելու Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահ, ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի (DNC) անդամ Ջեյ Ջեյքոբսի հետ։
Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգի իրագործումը և երկկուսակցական աջակցության շարունակական ապահովումը»,- ասվում է գրառման մեջ։
25 Նոյեմբեր, 2026 09:23
236