Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանում կայացած «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի 75-րդ եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ջենիֆեր Բարետոն։
«Թագը գտավ իր թագուհուն։ Ջենիֆեր Բարետոն՝ ձեր «Միսս Տիեզերք 2026»-ը»,- ասվում է մրցույթի Instagram-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։
Հոբելյանական՝ 75-րդ մրցույթում 27-ամյա Բարետոն դարձել է կղզի-պետության վեցերորդ ներկայացուցիչը, որն արժանացավ այս տիտղոսին, և առաջինը՝ վերջին 20 տարվա ընթացքում։
Հաղթողն ունի բակալավրի աստիճան հոգեբանության ոլորտում, ինչպես նաև մագիստրոսի աստիճան՝ հոգեբանության և սոցիալական աշխատանքի գծով։ 2021 թվականին Բարետոն աշխատանքի է անցել ԱՄՆ բանակում՝ Տեխաս նահանգի Ֆորտ Կավազոս ռազմակայանում, որտեղ աջակցություն է ցուցաբերել ընտանեկան բռնության և երեխաների նկատմամբ բռնության զոհերին, ինչպես նաև աշխատել է զինծառայողների ընտանիքների հետ։