Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի սահմանին գտնվող Պրիմորիեի երկրամասում Տումաննայա գետի վրայով անցնող ճանապարհային կամուրջը բացվել է երթևեկության համար։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հյուսիսային Կորեայի վարչապետ Պակ Թե-Սոնը հեռակա մասնակցել են նոր կամրջի պաշտոնական բացման արարողությանը։

Սա Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջն է։ Նախկինում երկու երկրների միջև միակ ցամաքային կապը երկաթուղային էր՝ Բարեկամության կամրջով։

 Շինարարությունը սկսվել է 2025 թվականի ապրիլի վերջին։

Այն կոչվել է Կարմիր բանակի սպա Յակով Տիխոնովիչ Նովիչենկոյի անունով։ 1946 թվականի մարտին Նովիչենկոն փրկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իր Սենին մահափորձից։ 

Կամրջի բացման արարողության ժամանակ ռուսական կողմի մեքենաների շարասյունը գլխավորում էր Նովիչենկոյին պատկանող կարմիր «Զապորոժեցը»։ Մեքենան վարել է Նովիչենկոյի թոռը՝ Նիկոլայ Շչերբիցկին։

158