Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններն ավարտել են Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը։ Դրանք, ընդմիջմամբ հանդերձ, տևել են 4,5 ժամ, ընդմիջումը կազմել է շուրջ 40 րոպե. հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Չորեքշաբթի օրը եռակողմ բանակցությունները կշարունակվեն։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Բանակցությունների նպատակն է քննարկել հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային ասպեկտները։ Հանդիպման մասնակիցները կենտրոնանալու են սպառնալիքների կանխարգելման մեխանիզմների մշակման և տարածաշրջանային կայունության ամրապնդման վրա։

37