Մատչա լիճը․ Չինաստանի կանաչ հրաշքը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․
«Հանչժոուի Ցինշան լճի ջրային անտառը տարվա տաք եղանակին մատչա թեյին բնորոշ զարմանալի կանաչ երանգ է ստանում։ Ջրի մակերեսը ծածկվում է ջրային բույսերի՝ պտերների և ջրոսպի խիտ գորգով, որի միջից վեր են խոյանում հարյուրավոր ճահճային նոճիներ։ Ստացվում է մի բնապատկեր, որն ավելի շատ հեքիաթային բեմադրության տեսարան է հիշեցնում, քան իրական բնության անկյուն։
Թվում է՝ ջրի մեջ կանաչ թեյ են լուծել, մինչդեռ այդ գույնը լիովին բնական երևույթի՝ ջրի մակերեսին տարածված բուսական ծածկույթի արդյունք է»։
10 Նոյեմբեր, 2026 20:27
137