Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող՝ Երևանի Դավիթ-Բեկի 7/3 հասցեում գործող հաց-հացաբուլկեղենի արտադրամասում և հայտնաբերել օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

Մասնավորապես՝

- արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

- դրսի դուռը բացվել է անմիջապես արտադրամասի մեջ, որը գտնվում է սուպերմարկետին կից և որտեղից ներս ու դուրս են տարվում սուպերմարկետին վերաբերող բոլոր տեսակի սննդամթերքները, ինչպես նաև տնտեսական ապրանքները,

- պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել, չեն ունեցել հարթ մակերես,

- առաստաղն ունեցել է վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

- չի եղել հանդերձարան անձնակազմի համար։

Հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

45