Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Արման Գալստյանը կհանդիպեն RCC Boxing-ի մրցաշարի գլխավոր մենամարտում, որը կկայանա 2026 թվականի դեկտեմբերի 19-ին Սոչիում։ Խաղարկվելու է մինչև 63,5 կգ քաշային կարգի WBA Gold International գոտին։

Վահեն, ով ներկայացնում է Սոչին, տիտղոսային դիմակայությանը մոտենում է 22 հաղթանակ, 4 պարտություն և 2 ոչ-ոքի ցուցանիշով։ Հաղթանակներից չորսը նա տարել է նոկաուտով։

Նրա մրցակիցը Մոժայսկը ներկայացնող Արման Գալստյանն է, որը պրոֆեսիոնալ ռինգում դեռ պարտություն չի կրել։ Նրա հաշվին կա 8 հաղթանակ, որոնցից 3-ը՝ նոկաուտով։

62