Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարիան 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում 0-0 հաշվով (4-3, 11 մետրանոց հարվածաշարով) հաղթեց Կոլումբիային և 1954 թվականից ի վեր առաջին անգամ անցավ քառորդ եզրափակիչ։

Խաղը տեղի ունեցավ BC Place մարզադաշտում (Վանկուվեր, Կանադա)։ Մրցավարը Իվան Բարտոնն էր (Սանտա Անա, Սալվադոր)։

1954 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Շվեյցարիան տանը պարտվեցլ էր Ավստրիային 5-7 հաշվով։

2026 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Շվեյցարիան կմրցի Արգենտինայի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 12-ին «Arrowhead» մարզադաշտում (Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ)։ Սկիզբը նախատեսված է ժամը 5:00-ին։

 

128