Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես իմ լիտվացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն ներկայացրի Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների և դրանց զարգացման դինամիկայի, ինչպես նաև Վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովից ի վեր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ. հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշել է, որ կողմերը քննարկել են այն գործընթացները, որոնք նպաստում են խաղաղության ամրապնդմանը։

«Այս ուղղությամբ նկատվում են մի շարք դրական տեղաշարժեր։ Այսօր մենք հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակելու մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ անցյալ տարվանից մեր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման մեկնարկի, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման և TRIPP նախագծի շուրջ աշխատանքների գործնական մեկնարկի վերաբերյալ»,- նշել է նախարարը։

130