Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի մասնակիցներին ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Գագաթնաժողովն անցկացվում է «Թյուրքական դարաշրջան. միասնություն լեզվի, մտքի և գործողության մեջ» խորագրի ներքո։

Դիմելով ներկաներին՝ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ թյուրքական աշխարհում տեղ չկա պառակտման, օտարացման կամ տարաձայնությունների համար՝ ընդգծելով թյուրքական ժողովուրդների միջև առկա միասնությունն ու եղբայրական կապերը։

«Հարավային Կովկասը, որտեղ կտիրի խաղաղությունն ու կայունությունը, զգալի հնարավորություններ կբացի թե՛ տարածաշրջանի երկրների, և թե՛ ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Ողջունում եմ այն ​​շփումները, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները պահպանում են Հայաստանի հետ, և հայտարարում եմ, որ մենք շարունակելու ենք հնարավորինս մեծ ներդրում ունենալ տևական խաղաղության հաստատման գործում»,- ասել է նա։

85