Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական գործընթացը վերսկսելու ջանքերին՝ հայտնում են թուրք առաջնորդի աշխատակազմից։
«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական գործընթացը վերսկսելու, ինչպես նաև դիվանագիտական ճանապարհով պատերազմին վերջ դնելու ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, կողմերը քննարկել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Էրդողանը նշել է, որ Անկարան կշարունակի աշխատել թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման և բոլոր ոլորտներում համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ՝ ընդառաջ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին, որը լրանում է 2027 թվականին։
Թուրք առաջնորդը նաև նշել է, որ համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագիրը ստորագրած պետությունները ուշադիր հետևում են Հորմուզի նեղուցում և Եմենում տիրող իրավիճակին և աշխատում են խնդիրները դիվանագիտական ուղիներով լուծելու ուղղությամբ։
Զրույցի ընթացքում Թրամփը շնորհավորել է Էրդողանին և թուրք ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ, ինչպես նաև հաջողություն մաղթել Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։