Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, և կարծում եմ, որ երկխոսության ու համագործակցության շարունակությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու առանցքային պայմանն է։

Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասում առաջընթաց է գրանցվել խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ։

Որպես դրական քայլեր՝ Նորմանը նշել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, որը միտված է անդրսահմանային շփումների զարգացմանը, սահմանազատման շարունակվող գործընթացը, Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները, ինչպես նաև AzerTelecom-ի և Telecom Armenia-ի միջև ձեռք բերված համաձայնությունը։

«Այս դինամիկայի պահպանումը՝ հետագա երկխոսության և համագործակցության միջոցով, վճռորոշ նշանակություն ունի կայուն և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար»,- նշել է դիվանագետը։

 

39