Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ չի նախատեսում հանրաքվե անցկացնել Եվրոպական միությանը վերամիավորվելու հարցով, թեև մտադիր է խորացնել տնտեսական համագործակցությունը այդ միավորման հետ։

«Ես չեմ վերաբացում հանրաքվեի հարցը։ Ես հարգում եմ հանրաքվեի արդյունքները։ Սակայն ես պրագմատիկ մոտեցում կցուցաբերեմ՝ խթանելու բրիտանական տնտեսությունը և ամրապնդելու համագործակցությունը Լա Մանշի նեղուցով նավակներով հատումների խնդրի լուծման ուղղությամբ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Համայնքների պալատում:

Բըրնհեմն ընդգծել է, որ մտադրություն չունի խախտելու Լեյբորիստական ​​կուսակցության կողմից 2024 թվականի համընդհանուր ընտրություններից առաջ տրված խոստումները։ Նա նշել է, որ բացառում է ԵՄ միասնական շուկային կամ Մաքսային միությանը վերամիավորվելու հնարավորությունը։

 

74