Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Թումանյանի, Ապարանի, Արագածի, Գուգարքի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Հրազդանի, Աբովյանի, Աշոցքի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

37