Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 20-ին Նեապոլում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մաուրիցիո Գասպարիի հետ, հայտնում է ԱԳՄԱՆ-ը։

«Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում և քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին և այս համատեքստում երկու երկրների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

161