Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծանրամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը (Բաղրամյան համայնք) դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ծանրամարտի ֆեդերացիայից:

Ալբանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշում Խուդանյանը պոկեց 110 կգ, 114 կգ ու 117 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 135 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 256 կգ արդյունքով՝ Խուդանյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

81