Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սպառնացել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կրկնել այն ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջափակված Գազայի հատվածում իսրայելական բանակի հարձակումների հետևանքով։

«Իմ հիմնական միտքն այն է, որ մենք կռվում ենք առանցքի, ոչ թե մեկ թշնամու դեմ։ Դրանից օգտվելու համար Իրանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իսրայելի շուրջ»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը The Wall Street Journal-ին (WSJ) տված հարցազրույցում Գազայի վրա Իսրայելի հարձակումների և սահմանին լիբանանյան «Հեզբոլլահի» ապստամբների հետ բախումների վերաբերյալ:

Յոավ Գալանտը նշել է, որ իսրայելական բանակը «ինտենսիվ զորավարժությունների փուլից» անցնում է Գազայում «տարբեր տեսակի հատուկ գործողությունների»։ Սակայն հաջորդ փուլը, ըստ նախարարի, ավելի երկար կտևի։

Իսրայելի բանակը մոտեցել է «հաջորդ փուլին» Գազայի հատվածի հյուսիսում, որտեղ իսրայելական ուժերը «պահպանել են վերահսկողության զգալի աստիճան, առնվազն գետնի վրա», - ասել է նախարարը:

 

500