Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետը հայտարարել է խոշոր ցամաքային գործողության մեկնարկի մասին և կոչ արել Գազա քաղաքի բնակիչներին տարհանվել։

Իսրայելի ռազմաօդային ուժերի շտաբի բունկերից Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ վերջին օրերին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ոչնչացրել է 50 բարձրահարկ շենք։ Նրա խոսքով՝ դրանք օգտագործվել են «Համասի» զինյալների կողմից։

«Սա միայն սկիզբն է։ Մեր զորքերը մտնում են Գազա»,- զգուշացրել է Նեթանյահուն։

Իսրայելի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ երեկ Գազան ենթարկվել է աննախադեպ հարվածի։ «Ոչնչացվել են ահաբեկչական 30 բարձրահարկ շենքեր, ինչպես նաև այլ թիրախներ», - ասել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա զգուշացրել է, որ եթե «Համասը» վայր չդնի զենքերը և չազատի բոլոր պատանդներին, Գազան և շարժման զինյալները կոչնչացվեն։

 

102