Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է ներկայացրել զանգվածային անկարգությունների ֆոնին: Երկրի նախագահը սկսել է կառավարության նոր ղեկավարի ընտրության գործընթացը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հրաժարականի մասին հայտարարել են նաև Ազգային ժողովրդավարական կուսակցության բոլոր անդամները։

Նեպալում բազմահազարանոց բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի 8-ին: Դրանց ընթացքում զոհվել է առնվազն 19 մարդ, մի քանի տասնյակ քաղաքացի վիրավորվել է:

Երկրի անվտանգության ուժերը փորձել են ցրել ցուցարարներին, որոնք հավաքվել են Կատմանդուում խորհրդարանի շենքի դիմաց՝ բողոքելու Facebook, X, YouTube և սոցիալական այլ հարթակները երկրում արգելելու կառավարության որոշման դեմ: Ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել:

Իշխանությունը հայտարարել է այդ որոշումը վերանայելու մասին: Նեպալում ավելի քան 20 սոցիալական ցանցի և հավելվածի արգելքը չեղարկվել է:

Ավելի ուշ ցուցարարները սկսել են պահանջել վարչապետի հրաժարականը: Նրանք հրկիզել են Նեպալի Դաշնային խորհրդարանի շենքը, վարչապետի կեցավայրը և Բհայրահավայի օդանավակայանը։

125