Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին ։

Հնդկաստանի Գվալիոր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Դեպքի հետևանքով 15 մարդ մահացել է, ևս 27-ը՝ տուժել, հայտնում է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Նախնական տվյալներով՝ վարորդը տեխնիկական անսարքության պատճառով չի կարողացել կառավարել մեքենան։

Միջադեպը տեղի է ունեցել Գվալիորի Շիտալա Մատա տաճարի մոտ, որտեղ հավաքված է եղել հավատացյալների բազմություն։ Բրինձ տեղափոխող բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և մխրճվել մարդկանց մեջ։

Ծանր վնասվածքներ ստացած հինգ ուխտավոր հոսպիտալացվել է, իսկ մյուսները ստացել են թեթև վնասվածքներ։

 

87