Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի Փենջաբ նահանգում հրդեհ է բռնկվել Karmabhumi Express գնացքի չորս վագոններում․ բոլոր ուղևորները փրկվել են։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկաթուղային ծառայություններին։
Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 13:10-ի սահմաններում՝ Ամրիտսար–Նյու Ջալփայգուրի երթուղին սպասարկող թիվ 12508 գնացքում։ Կրակը նկատել են լոկոմոտիվի կողմից հինգերորդ վագոնում։
Գնացքի կանգ առնելուց անմիջապես հետո ուղևորները դուրս են եկել վագոններից․ տուժածներ չկան։
Կրակն ընդգրկել է չորս վագոն, որոնք գրեթե ամբողջությամբ այրվել են։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող էր լինել կարճ միացումը։
Միջադեպը տեղի է ունեցել Դհանտերասի տոնակատարության օրը, երբ Հնդկաստանի երկաթուղիներում ուղևորահոսքը ավանդաբար կտրուկ աճում է։