Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի ղեկավար Էմիլիանո Գարսիա-Պախեին։
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան՝ Տոլեդո նահանգում՝ Լոս Եբենես և Ուրդա քաղաքների միջև։ Երկու վագոն դուրս է եկել ռելսերից և ընկել երկաթուղային հողաթմբից ներքև։ Աղետի հետևանքով Իսպանիայում ավելի քան 100 գնացքի երթևեկություն ուշանում է։
Նախնական տվյալներով՝ տուժել է 179 ուղևոր։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Միաժամանակ, Մադրիդի արյան փոխներարկման կենտրոնը քաղաքացիներին կոչ է արել շտապ արյուն հանձնել։
Վթարի պատճառ կարող էր լինել երկաթուղային ցանցի կառավարիչ Adif-ի աշխատակցի սխալը՝ անվտանգության համակարգի խափանման ֆոնին։ Անսարքությունը վերացնող աշխատակիցը չի նախազգուշացրել գնացքների վտանգավոր մոտեցման մասին։