Էդուարդ Շամազանովն իր ֆեյսբույան էջում գրառում է արել, հայտարարելով, որ չի ցանկանում համախմբվել մի շարք  ուժերի հետ, որնք այսօր Վազգեն Գալստանյանի հետ հանդիպել են։

Գրառման մեջ ասվում է․

Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված /ոստիկաններ են սպանվել/«ուժի»,2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ։

Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:

Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին,Մանվել Գրիւիրյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։

Ես ձեւական համախմբման կարիք չունեմ ։

936