
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Մասնավորապես՝
սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը.
չի եղել հանդերձարան անձնակազմի համար.
պատերը չեն եղել մաքրվող և ախտահանվող.
առաստաղի կառուցվածքը չի կանխարգելել մասնիկներ թափվելու հնարավորությունը.
սառանարանի դարակաշարերը չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահավող, պատրաստված չեն եղել կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Հիշեցնենք. երեկ՝ սեպտեմբերի 8-ին, տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակներում նմուշառում էր կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցցայից: