«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է կալանավորի ինքնասպանության փորձը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում ազատազրկված անձը սավանով կախվել է, հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 20-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում։
«Խցակիցները նկատել են, որ տղամարդը սավանով իրեն կախել է։ Նրանք կարողացել են շատ արագ կտրել սավանը և փրկել նրա կյանքը։ ՔԿՀ ծառայության աշխատակիցները ահազանգել են շտապօգնություն ու նրան տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ըստ պարբերականի՝ ինքնասպանության փորձ կատարողը Թ. Թորոսյանն է, որը առողջական խնդիրներ է ունեցել։
20 Մարտ, 2026 15:02
478
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հեռախոսների փոխանցման փորձը
01 Հոկտեմբեր, 2026 20:37
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ
18 Մարտ, 2026 18:54
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը
13 Փետրվար, 2026 15:40
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հեռախոսների փոխանցման փորձը
01 Հոկտեմբեր, 2026 20:37
«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր
24 Սեպտեմբեր, 2026 22:25
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
01 Սեպտեմբեր, 2026 19:23
Կալանավորը ցած է թռել հիվանդանոցի պատուհանից՝ փորձելով փախչել. ՔԿԾ ծառայողը կանխել է՝ կրակելով ոտքին
23 Հոկտեմբեր, 2025 12:11
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է
14 Մայիս, 2025 12:43
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
01 Մայիս, 2025 11:27
Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխել
18 Սեպտեմբեր, 2026 22:17
Պարեկները Երեւանում փրկել են օտարերկրացու կյանքը
26 Հունիս, 2026 21:08
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
14 Փետրվար, 2026 10:03