Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելն ու ԱՄՆ-ն դիտարկում են մոտ ապագայում Իրանի դեմ նոր հարձակում սկսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմին մտահոգում է, թե որքան արագ է Իրանը վերականգնում բալիստիկ հրթիռների արտադրության իր կարողությունները, ինչպես նաև այն տեմպերը, որոնցով Թեհրանը փորձում է պաշտպանել իր ռազմական և միջուկային ենթակառուցվածքները հնարավոր հարձակումներից՝ դրանք տեղափոխելով ստորգետնյա տարածքներ։

CBS News-ի հրապարակումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե Իրանը, հավանաբար, ձգտում է քիմիական կամ կենսաբանական զենք մշակել։ Թրամփը, սակայն, իր պնդումների համար ապացույցներ չի ներկայացրել։

Նոյեմբերի 19-ին The New York Times-ը նույնպես, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ նոր լայնածավալ ռազմական հարվածների շարք իրականացնելու հնարավորությունը։ Որպես դրա պատճառ նշվել էին հետախուզական նոր տվյալներն ու Իսրայելի կոչերը։

90