Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ համախմբել դաշնակիցներին Իրանի դեմ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբերը։
Մեկնաբանելով Շենչժենում կայացած գագաթնաժողովը՝ նա նշել է, որ Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը հստակ ազդակ էր տարածաշրջանի համար՝ վկայելով, որ Վաշինգտոնն այլևս չի կարող համախմբել դաշնակիցներին Թեհրանի դեմ։
Մոխբերի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան էր մեկնել դատարկ խոստումներով, իսկ վերադարձել՝ առանց որևէ արդյունքի և իր համար անբարենպաստ հայտարարությամբ։
Նա հավելել է, որ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգությունն Իրանի համար «կարմիր գիծ» է, և այն կապահովվի Իսլամական Հանրապետության յոթ հիմնարար պայմանների կատարման դեպքում։