Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին

Ընդդիմությունը պատին դեմ է առել, անկանոն շարժումներ է անում ու հիմա չգիտի՝ ինքը հաստա՞տ ուզում է Նիկոլ Փաշինյանին հեռացնի, թե՞ ուզում է շարունակի մեր «պասաժիռը» մնալ:

Ապա մի լսեք՝ այս դաշնակ աղջիկն ինչ է ասում:

Այսինքն, մարտի մեկ անելուց հետո դաշնակները գնացին սերժի հետ համաձայնության հայ մարդու արյունը Երևանի ասֆալտներից մաքրելու, 1908 թվականին երիտթուրքերի հետ կոալիցիա արեցին, հիմա էլ աչքերը ճպճպացնելով՝ ես տենց բան չեմ տեսել, չեմ լսել: Այ դրա համար էլ լուզեռ եք՝ քաղաքական դիակ: Լուրջ դեմքի արտահայտությամբ սուտ ու հիմար մտքեր եք բաց թողնում, ձեզ թվում է՝ ձեզ լո՞ւրջ են վերաբերվելու:

Մեր «պասաժիռն» եք հերթական՝ ոչնչով նախորդներից չտարբերվող:

Հ.Գ. Բայց նույնիսկ եթե հակառակ կողմից նայենք հարցին, ի գիտություն տիկին Վարդանյանին` բազմաթիվ են օրինակները, երբ ընդդիմությունը գործարքի է գնացել իշխանության հետ նրանց հեռացման շուրջ։ Ամենահայտնի օրինակները 1989 թվականներին Լեհաստանի և Հունգարիայի այսպես կոչված Կլոր սեղանի քննարկումներն էին։ Եթե ավելի ծանոթ օրինակ է փնտրում տիկին Վարդանյանը, կարող է ուղղակի վերընթերցել 1990֊1991 թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի քննարկումների սղագրությունները, ներառյալ Անկախության հռչակագրի քննարկումները։ Ի՞նչ էին դրանք, եթե ոչ իշխանության փոփոխության պայմանների մասին քննարկումներ, որոնցից մեկն էլ հենց Անկախության հռչակագրի այն տեքստն էր, որը վերջում ընդունվեց։

Վերջին դաշնակցականը նույնիսկ պետք է գիրք կարդալ սիրի և վստահ դեմքի արտահայտությամբ չիմացած բաներից չխոսի:

69