Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի դատական իշխանության մամուլի քարտուղար Ալի Քազեմին հայտնել է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության գործով վերջին զարգացումների մասին։

Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ հետաքննության և անհրաժեշտ իրավական ընթացակարգերի ավարտից հետո՝ դատախազական քննության փուլում, մեղադրական եզրակացություն է կազմվել 159 անձի նկատմամբ։ Նրանց թվում են ԱՄՆ 92 և Իսրայելի 67 քաղաքացիներ, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ, որոնց հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը։

Քազեմիի խոսքով՝ մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո այն ուղարկվել է Հեղափոխական դատարան՝ գործի քննության համար։

Նա հավելել է, որ դատական գործընթացը վերաբերում է ոչ միայն նախկին գերագույն առաջնորդի, այլև նրա ընտանիքի անդամների սպանությանը։

38