Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի նոյեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը և մակագրվել դատավոր Սարգիս Պետրոսյանին։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, նա 2025 թվականի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 444-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

53