Լեհաստանը կփակի Բելառուսի հետ սահմանը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանը հինգշաբթի գիշերը կփակի Բելառուսի հետ սահմանը, հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Նա բացատրել է, որ այս որոշումը կապված է ռուս-բելառուսական «Запад-2025» զորավարժությունների հետ, որոնք սկսվում են ուրբաթ օրը։
«Սա ունի իր հետևանքները, այդ թվում՝ մեր զորավարժությունները։ Պետական անվտանգության շահերից ելնելով՝ մենք կփակենք Բելառուսի հետ սահմանը, այդ թվում՝ երկաթուղային անցումները, հինգշաբթի կեսգիշերին՝ հինգշաբթիից մինչև ուրբաթ», - ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։
Տուսկը նաև հավելել է, որ սահմանը փակելու որոշման մեկ այլ պատճառ է եղել Բելառուսում լրտեսության մեջ կասկածվող լեհի ձերբակալությունը։
09 Սեպտեմբեր, 2025 16:16
108
Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնագիրը բացում է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ճանապարհը. Լեհաստանի ԱԳՆ
10 Օգոստոս, 2025 10:29
Վարշավայում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությունը
15 Հուլիս, 2025 20:14
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերներին արդյունավետ համագործակցության համար
30 Հունիս, 2025 14:17
Չէի ցանկանա կառավարել ավտորիտար ձևով, բայց այլ կերպ «դեռ չի ստացվում». Լուկաշենկո
28 Օգոստոս, 2025 14:50
Փեզեշքիանը Հայաստան և Բելառուս այցին ընդառաջ նախանշել է առաջնահերթությունները
17 Օգոստոս, 2025 22:44
Wildberries Բելառուսում գործարկում է WB Taxi ծառայությունը
05 Հուլիս, 2025 20:41