Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 8-ին Սիսիանի բաժին է ներկայացել Սիսիանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

118