Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօրվա ընդդիմությունը նիշչի է, քաղաքական առումով դուք սպառվել եք: Քաղաքական ելույթ գոյություն չունի, նույն բաները արդեն 5 տարի է ասում եք և ցավոք սրտի, թե ի ուրախություն՝ սպառվել է ձեր խոսույթը և դուք օրակարգ այլևս չեք թելադրում, չեք ձևավորում և չեք էլ կարողանա ձևավորել», - ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ հայտարարությունների ժամին:

ԱԺ նախագահը կարդաց նաև Միքայել Աջապահյանի նամակը, քանի որ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը կարդացել էր այն կիսատ: Նամակում մասնավորապես ասվում է. «Նախկին նախագահների ուրվականների հեղինակները պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա է պահանջում»:

Սիմոնյանը հիշեցրեց ընդդիմադիր գործընկերներին, որ շուտով ընտրություններ են. «Դուք մտածե՞լ եք ինչ խոսույթով եք գնալու, ես գիտեմ, որ ինչ-որ խոսակցություններ կան, մարդիկ ինչ-որ խմբեր են տեղափոխվում, դաշնակցությունը առանձին է գնալու, ինչ-որ խումբ առանձին է գնալու, ինչ-որ մարդիկ նոր կուսակցություն են մտնելու, խնդիրը կուսակցությունը և մարդը չի, խնդիրը խոսույթն է: Ձեր խոսույթը, որը որ դուք այսօր ունեք, չկա և օրակարգային չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում
 

328